Ծնվել է 1968թ. հունիսի 2-ին Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղում:
Ավարտել է Խանձաձորի ութամյա, ապա` Հայաստանի Ղափան քաղաքի թիվ 9 միջնակարգ դպրոցը:
2001թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պետական պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը:
1986-1988թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1993թ. նշանակվել է Հադրութի պաշտպանական շրջանի առաջին գումարտակի հրամանատար: Մասնակցել է Մարտակերտի, Քարվաճառի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի և այլ շրջանների ազատագրական մարտերին: 1994թ. վիրավորվել է:
1994թ. նշանակվել է ԼՂՀ Հադրութի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ:
1995թ. նշանակվել է Հադրութի շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնակատար և նույն թվականին հրաժարական տվել:
1996-1999թթ. նախաձեռնել և լիովին վերականգնել է հայրենի Խանձաձոր գյուղը, որն ամբողջովին ավերվել էր պատերազմի սկզբին:
1999-2001թթ.՝ Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար
2001թ.-ից զբաղվում է հողագործությամբ:
2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրացուցակով։ Եղել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ է։
Եղել է ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ։
Ամուսնացած է, ունի չորս զավակ։
Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 0376-1 հրամանագիր 25.07.1994թ.), «Արիության համար» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 161 հրամանագիր 08.05.2000թ.):