Ղազարյան Սերգեյ Վալերիի
Ղազարյան Սերգեյ Վալերիի
Ծննդյան թիվ. 23.05.1979

 

Ծնվել է 1979թմայիսի 23-ին Ստեփանակերտ քաղաքում։

1996թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը։

1996-1998թթ. սովորել է Արցախի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։

2003թ. ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

2002-2003թթ. ընդունվել և ավարտել է ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական ակադեմիայի ֆինանսական մենեջմենթի ֆակուլտետը։

2007-2008թթ. աշխատել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության  քաղաքական վարչությունում, միաժամանակ դասախոսել ԱրՊՀ քաղաքագիտության ֆակուլտետում։

2008-2009թթ.՝ ԼՂՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար

2009թօգոստոս-հոկտեմբեր՝  ԼՂՀ արտաքին գործերի նախարարության վերլուծության և քաղաքական պլանավորման բաժնի առաջին քարտուղար

2009-2010թթ.՝ ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ

2010թմայիսի 23-ի  խորհրդարանական ընտրություններում թիվ 2 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

2010թհունիսի 10-ին ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

2016թ.-ից՝ ՌԴ-ում ԼՂՀ ներկայացուցչության տնտեսական հարցերով խորհրդական

Անկուսակցական է։ 

Ամուսնացած է, ունի երկու զավակ: