Հասրաթյան Մարատ Ռուսլանի
Հասրաթյան Մարատ Ռուսլանի
Ծննդյան թիվ. 03.08.1979

 

Ծնվել է 1979թօգոստոսի 3-ին Ստեփանակերտ քաղաքում:

1996թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 11 դպրոցը։ 

1996-1999թթ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում։

2007թ. ավարտել է Երևանի «Երևան» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1999-2005թթ.՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՍՊԱԾ գործակալության «Սեյսմիկ պաշտպանության Արևելյան ծառայություն» ՊՈԱԿ-ի իրավախորհրդատու

2005-2007թթ.՝ «Արցախի կարի-կոշիկի արտադրական միավորում» ՓԲԸ կադրերի բաժնի վարիչ

2007թհոկտեմբերի 14-ին ԼՂՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում ընտրվել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու անդամ։

2008 թ.-ից՝ ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի իրավաբան-մեթոդաբան

2010թմայիսի 23-ի  խորհրդարանական ընտրություններում թիվ 1 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր:

Եղել է Ազգային ժողովի սոցիալական ոլորտի հարցերի (2012 թվականից՝ սոցիալական և առողջապահության հարցերի) մշտական հանձնաժողովի անդամ: 

Եղել է Ազգային ժողովի «Արցախատուն» պատգամավորական խմբի անդամ: 

Անկուսակցական է։ 

Ամուսնացած է, ունի երկու զավակ։