Ծնվել է 1960թ. նոյեմբերի 6-ին Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում։
1978թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1983թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիական ֆակուլտետը՝ ստանալով լեռնային ինժեների որակավորում։
1984-1985թթ.՝ շինարարությունների տնօրինման ձեռնարկության ինժեներ-տեխվերահսկիչ
1985-1992թթ.՝ Ագրոարդի միջտնտեսային վերահսկողության բաժնի շինարարության գծով ինժեներ-վերահսկիչ
1992-1993թթ. ծառայել է ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերի հետախուզության բաժնում` որպես առաջին բաժանմունքի պետ։
1993-1996թթ. ծառայել է N պաշտպանական շրջանում` որպես ինժեներական ծառայության սպա։
1996-1998թթ. ծառայել է N դիվիզիայում` որպես ինժեներական ծառայության պետ։
1998թ. մայիս-սեպտեմբեր՝ ԼՂՀ Շահումյանի շրջանի ճարտարագետ
1998-2003թթ.՝ Կաթոլիկ օգնության ծառայության ծրագրերի ղեկավար
2003-2007թթ.՝ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի ծրագրերի շինարարության գծով պատասխանատու
2007- 2008թթ.՝ ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչության պետ
2008-2010թթ.՝ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար
2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում թիվ 16 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր:
2010թ. հունիսի 10-ին ընտրվել է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Եղել է ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ:
Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ է:
Վախճանվել է 2014թ. մայիսի 7-ին:
Ունի երեք զավակ:
Պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 81-Ա հրամանագիր 29.08.2014թ.):