Ծնվել է 1969 թ. հունվարի 1-ին Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում։
1986թ. ավարտել է Մարտակերտի միջնակարգ դպրոցը։
1988-1989թթ. ծառայել է խորհրդային բանակում։
1994թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը:
1992-1994թթ. ուսմանը զուգահեռ աշխատել է Մարտակերտի շրջանային հիվանդանոցում։
1994-1997թթ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում, եղել է 5-րդ պաշտպանական շրջանի բուժծառայության պետ։
1998-2000թթ.` Մարտակերտի շրջհիվանդանոցի վիրաբույժ և վիրաբուժական բաժանմունքի վարիչ
2000-2003թթ. ավարտել է ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի «Նեղ վիրաբուժական մասնագիտությունների» ամբիոնի կլինիկական օրդինատուրան և ստանացել բժիշկ-ընդհանուր վիրաբույժի որակավորում։
2004-2006թթ. սովորել է ՀՀ ԱԱԻ էնդոսկոպիկ վիրաբուժության ամբիոնի ասպիրանտուրայում և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2007թ.-ից ղեկավարում է «Մարտակերտի Ռ. Բազիյանի անվան շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ն։
2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով, թիվ 14 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Եղել է «Արցախատուն» պատգամավորական խմբի, ինչպես նաև սոցիալական ոլորտի հարցերի (2012 թվականից՝ սոցիալական և առողջապահության հարցերի) մշտական հանձնաժողովի անդամ:
Անկուսակցական է։
Ամուսնացած է, ունի մեկ զավակ։