Ծնվել է 1982թ. հունիսի 11-ին Ստեփանակերտ քաղաքում։
1999թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 9 միջնակարգ դպրոցը։
2003թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։
2005թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրան՝ ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։
2003թ.հոկտեմբեր-2004թ. մայիս՝ «Հայխնայբանկ» ՓԲԸ փոխատվական գործառնությունների գլխավոր վարչության մասնագետ
2004թ. մայիս-2005թ. օգոստոս՝ «Հայխնայբանկ» ՓԲԸ վարկային գործառնությունների բաժնի առաջատար մասնագետ
2005թ.՝«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ գլխավոր մասնագետ, ապա՝ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ «Ստեփանակերտ» մասնաճյուղի կառավարիչ
2005թ. օգոստոս-2006թ. մարտ՝ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ «Մալաթիա» մասնաճյուղի վարկային բաժնի գլխավոր մասնագետ
2006թ. մարտ -2012թ. օգոստոս՝ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ տարածքային վարչության պետ-կառավարիչ
2007թ. համատեղությամբ նշանակվել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի տարածքային վարչության պետ։
2008-2009թթ. դասախոսել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ամբիոնում։
2007-2009թթ.՝ «Միջազգային բիզնես կենտրոն» ՓԲԸ գլխավոր տնօրեն
2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում Ստեփանակերտի թիվ 6 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Եղել է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի, ինչպես նաև՝ ԱԺ «Հայրենիք» խմբակցության անդամ:
Եղել է «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ:
2012-2013թթ.մայիս՝ ԼՂՀ վարչապետի խորհրդական
2012թ. շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2012թ.հունվարից՝ «Բլեսս» ՍՊԸ խորհրդի նախագահ
2013թ. ապրիլ - 2013թ. մայիս՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ «Ստեփանակերտ» մասնաճյուղի կառավարչի ժամանակավոր պաշտոնակատար
2013թ. հուլիս -2013թ. սեպտեմբեր՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ նախագահի տեղակալ, Տարածքային զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն, վարչության անդամ
2013թ. հոկտեմբերի 1-10՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
2013թ. հոկտեմբերի 10-ից՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահ
2016թ. հոկտեմբերից՝ «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի տնօրեն (համատեղությամբ)
2016թ. դեկտեմբերի 1-ից՝ «Ջի Էմ Հոլդինգ» ՍՊԸ տնօրեն (համատեղությամբ)
ԼՂՀ բանկային համակարգին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է Ոսկե մեդալով։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։