Պետրոսյան Արեվիկ Վանոյի
Պետրոսյան Արեվիկ Վանոյի
Սոցիալական եվ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով (անդամ)
Ընտրակարգ, ընտրատարածք. Համամասնական
Ծննդյան թիվ. 11.07.1964
Կուսակցություն. Արցախի Հանրապետական Կուսակցություն
Խմբակցություն. «Ազատ հայրենիք-ՔՄԴ»
Էլ. փոստ a.petrosyan@nankr.am

Ծնվել է 1964 թ. հուլիսի 11-ին Ստեփանակերտ քաղաքում:

1981թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցը:

1989թ. ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքի պատմության ֆակուլտետը։

1982-1983թթ. Ստեփանակերտի կարի կոմբինատի դերձակ

1983-1985թթ.՝ Խրամորթ գյուղի մանկապարտեզի դաստիարակ

1985-1990թթ.՝ Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանի բանվոր

1990-1991թթ.՝ Ստեփանակերտի թիվ 1 պրոֆտեխուսումնարանի դաստիարակ

1991-1992թթ.՝ աշխատել է ԼՂՀ Պաշտպանության բանակում:

2002թ-ից՝ արցախյան գոյամարտի վիրավոր ազատամարտիկների օգնության «Վիտա» հասարակական կազմակերպության նախագահ

2000-2001թթ.՝ Հայ-ռուսական սլավոնական համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի դասախոս

2002թ-ից՝ Արցախի պետական համալսարանի դասախոս

2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով Արցախի ժողովրդավարական կուսակցության ընտրացուցակով ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր:

2010-2015թթ՝ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի և ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ։

2013թ պաշտպանել է ատենախոսություն և ստացել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (համաշխարհային պատմություն)։

2015թ-ից՝ Արցախի Հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահ

2016թ ստացել է դոցենտի գիտական կոչում։

2020թ մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

Արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամ է:

Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» (ՀՀ նախագահի թիվ 005758 հրամանագիր, 2007թ), «Մխիթար Գոշ» (ԼՂՀ նախագահի թիվ 81-Ա հրամանագիր, 19.08.2014թ.) մեդալներով: