Բաղդասարյան Գեղամ Նիկոլայի
Բաղդասարյան Գեղամ Նիկոլայի
Ծննդյան թիվ. 01.10.1961

 

Ծնվել է 1961թհոկտեմբերի 1-ին Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղում:

1978 թ. ավարտել է Ստեփանակերտի թ.7 միջնակարգ դպրոցը: 

1982թ. գերազանցությամբ ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական բաժինը:

1982-1984թթ.  ծառայել է խորհրդային բանակում, այնուհետև աշխատանքի է անցել «Խորհրդային Ղարաբաղ» թերթում, ուր աշխատել է մինչև 1991թ., նախ՝ թարգմանիչ, ապա թղթակից, հետո՝ հրապարակախոսության բաժնի վարիչ։

1991թ.  «Արցախ» հանդեսի ավագ խմբագիր, տարբեր ժամանակահատվածներում աշխատակցել «Ամարաս» ու «Արցախյան ժամանակ» թերթերին։

1992.-1993թթ. ՝ ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի լրատվական ծառայության ղեկավար և ԳԽ նախագահի մամուլի քարտուղար

1994թ.  աշխատել է Արցախի հեռուստատեսությունում, ապա մինչև պատերազմի ավարտը ծառայել ԼՂՀ պաշտպանության բանակում՝ որպես ուսումնական գնդի հրամանատարի քաղաքական գծով տեղակալ։ Նույն տարում նշանակվել է «Արցախ» («ԼՂ Հանրապետություն») թերթի գլխավոր խմբագրի պաշտոնակատար։

1995թ. ծառայել է Պաշտպանության բանակում։

1996թ.  ժամանակավորապես տեղափոխվել է ՌԴ Կալինինգրադի մարզ, աշխատել տեղի «Սվոբոդնայա զոնա» և «Կալինինգրադսկայա պրավդա» մարզային թերթերում: Եղել է Մոսկվայում լույսընծայվող «Նոյես Դոյչլանդ» թերթի սեփական թղթակիցը տարածաշրջանում։

1997թ.  հաստատվել է Երևանում, որպես թողարկու խմբագիր աշխատել «Նոյյան տապան» գործակալությունում։ Նույն տարում վերադարձել է Ստեփանակերտ, նշանակվել Տեղեկատվության ու մամուլի նորաստեղծ դեպարտամենտի պետի տեղակալ։ Աշխատակցել է «Հայաստանի Հանրապետություն» թերթին։

1998 թ.-ից՝   Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ

1998թ.  նշանակվել է «Ազատ Արցախ» հանրապետական պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր։

 1999թ. մի խումբ գործընկերների հետ հիմնադրել է «10-րդ նահանգ» հասարակական-քաղաքական թերթը, եղել նրա գլխավոր խմբագիրը։ Թերթի գործունեությունը ժամանակավոր դադարեցվելուց հետո աշխատակցել է «Հայկական ժամանակ» թերթին։

2000թ. հրատարակվել է նրա «Ճանապարհորդություն ի Հայս» գիրքը՝ 1999-ի աշնանը լեռնագնացների արշավախմբի կազմում Արարատ լեռան գագաթը բարձրանալու փորձի մասին։

2004-2008 թթ. խմբագրել է «Դեմո» հանրային թերթը:

2005թ.  հունիսի 19-ին համամասնական ընտրակարգով ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

2009թ.-ից՝  «Անալիտիկոն» վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիր

Եղել է «Հարավային Կովկաս» լրագրողական միջազգային կազմակերպության համանախագահ, ՌԴ լրագրողների միության Էքստրեմալ լրագրության կենտրոնի փորձագետ, մասնակցել տարածաշրջանային ու միջազգային մի շարք լրագրողական ու խաղաղարար ծրագրերի:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ։

Պարգևատրվել է  «Մայրական երախտագիտություն» մեդալով (1997թ.):