Աբգարյան Արմեն Բորիսի
Աբգարյան Արմեն Բորիսի
Ծննդյան թիվ. 30.11.1959

Ծնվել է 1959թ. նոյեմբերի 30-ին Ստեփանակերտ քաղաքում:

1976թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը:

1981թ. ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը:

Ուսումն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Ստեփանակերտի գինու գործարանում՝ որպես անվտանգության տեխնիկայի գծով գլխավոր ինժեներ:

1981-1983թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում՝ ստանալով լեյտենանտի կոչում:

1983-1992թթ. աշխատել է որպես Ստեփանակերտի արտադրական ավտոտրանսպորտային միավորման քաղաքացիական պաշտպանության ավագ ինժեներ:

Եղել է ԽՄԿԿ անդամ և ընտրվել սկզբնական կուսակցության կազմակերպության քարտուղար:

1992թ. հոկտեմբեր` ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարի տեղակալ

1994թ. սեպտեմբեր` ՊԲ հրամանատարի թիկունքի գծով տեղակալ և ապա՝ հրամանատար

1999թ. հունիս-2000թ. հունվար՝ ԼՂՀ ՊԲ փոխնախարար՝ թիկունքի և սպառազինության գծով

2000թ.` «Կանակվա» ՍՊԸ նախագահ

2005թ. հունիսի 19 Ստեփանակերտի թիվ 1 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր:

2005-2010թթ.՝ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

Ամուսնացած է, ունի երկու զավակ: