Օհանյան Արմեն Հրանտի
Օհանյան Արմեն Հրանտի
Ընտրակարգ, ընտրատարածք. Մեծամասնական, 6
Ծննդյան թիվ. 01.10.1967
Կուսակցություն. «Ազատ hայրենիք»
Խմբակցություն. «Հայրենիք»

Ծնվել է 1967թհոկտեմբերի 1-ին Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում:

1984թ. ավարտել  է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը:

1984-1985թթ. սովորել է Երևանի թիվ 7 պրոֆտեխուսումնարանում:

1985-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում։

1987-1989թթ Ուխտաձորի «Դրուժբա» սովխոզի բանվոր, կաթնամթերքի լաբորանտ

1989թ.՝ Հադրութի շրջանի ՆԳԲ` օպերատիվ հերթապահի օգնական

Ղարաբաղյան շարժման սկզբից մասնակցել է Ուխտաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանությանը:

1992-1995թթ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում` վաշտի հրամանատար, մասնակցել է մարտական գործողություններին։

1995թ. զորացրվելուց հետո հիմնադրել է «Աշոտիկ» ՍՊԸ-ն:

1997- 2000թթ. ընտրվել է Ուխտաձորի գյուղական համայնքի ղեկավար:

2002թ. ավարտել է ՀՀ Աբովյանի Գրիգոր Նարեկացու անվան համալսարանի էկոնոմիկայի և կառավարման բաժինը՝ ստանալով տնտեսագետ-մենեջերի մասնագիտություն:

2002թ.-ից՝  «Աշոտիկ» ՍՊԸ հիմնադիր-գործադիր տնօրեն

2005թհունիսի 19-ի թիվ 12 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Եղել է  ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2010թմայիսի 23-ի  խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝  համամասնական ընտրակարգով, «Ազատ Հայրենիք» կուսակցության ընտրացուցակով: Եղել է ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2017թ. դեկտեմբերի 11-ին  լրացուցիչ ընտրությունների արդյունքում մեծամասնական ընտրակարգով Հադրութի թիվ 6 ընտրատարածքից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր:

«Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ է։ 

Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է։ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:

Ամուսնացած է, ունի չորս զավակ:

Պարգևատրվել է «Արիության համար» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 37 հրամանագիր 08.05.2003թ.):