Լազարյան Զոյա Մանվելի
Լազարյան Զոյա Մանվելի
Ծննդյան թիվ. 23.08.1956

Ծնվել է 1956թօգոստոսի 23-ին Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղում:

1973թ. ոսկե մեդալով ավարտել է Չլդրանի  միջնակարգ դպրոցը:

1981թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, աշխատանքի անցել Ստեփանակերտի քաղաքային պոլիկլինիկայում՝ տեղամասային թերապևտ

1985թ.՝ գլխավոր բժշկի տեղակալ, գլխավոր բժիշկ

1995-1997թթ.՝ ԼՂՀ առողջապահության նախարարի տեղակալ

1997թ. նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարար:

1998-1999թթ.՝ Ստեփանակերտի քաղաքային պոլիկլինիկայի բժիշկ

1999-2007թթ. նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարար:

2007 թնոյեմբեր նշանակվել է ԼՂՀ ԱՆ «Արմինե Փակումյանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ գործադիր տնօրեն:

2008թհունվարի 13-ին Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններում  թիվ 15 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։  Եղել է ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

2010թմայիսի 23-ի  խորհրդարանական ընտրություններում թիվ 10 ընտրատարածքից  ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

2010թհունիսի 10-ին Ազգային Ժողովի առաջին նստաշրջանի նիստում ընտրվել է սոցիալական ոլորտի հարցերի (2012 թվականից՝ սոցիալական և առողջապահության հարցերի) մշտական հանձնաժողովի նախագահ: Եղել է Ազգային Ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ:

2012թսեպտեմբեր-2014թ.  մարտ՝ ԼՂՀ առողջապահության նախարար

2014թմարտ նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ:

2016թապրիլից՝ ԼՂՀ նախագահի խորհրդական-ԼՂՀ Ազգային ժողովում ԼՂՀ նախագահի մշտական ներկայացուցիչ

Անկուսակցական է։ 

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 56-Ա հրամանագիր 30.08.2011թ.), «Մխիթար Գոշ» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 191-Ա հրամանագիր 25.08.2016թ.):