
Ծնվել է 1968թ. մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Բանաձոր գյուղում։
1985թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։
1986-1988թթ. ծառայել է խորհրդային բանակի շարքերում։
1989թ. ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի անասնաբուժական ֆակուլտետի հեռակա բաժինը։
1988-1990թթ.՝ Բանաձորի սովխոզի ֆերմայի վարիչ, գլխավոր անասնաբույժ
Ղարաբաղյան շարժման և ինքնապաշտպանական մարտերի մասնակից է։
1992-1994թթ. Արցախյան պատերազմում եղել է նախ՝ գումարտակի հրամանատար, ապա՝ պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ։
1994-1996թթ.՝ ԼՂՀ ՆԳ Հադրութի շրջանային բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ
1997-1998թթ.՝ Հադրութի շրջանի կենսաթոշակային ապահովագրության շրջանային կենտրոնի տնօրեն
1998-2005թթ.՝ Հադրութի համայնքի ղեկավար
2005թ. հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 11 ընտրատարածքից։ Եղել է ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։
2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 8 ընտրատարածքից։
2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 6 ընտրատարածքից։ Եղել է Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
«Ազատ հայրենիք» կուսակցության անդամ է։
2017թ. հոկտեմբերի 6-ից՝ Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 300 հրամանագիր, 08.05.2002թ.) և «Երախտագիտություն» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 124-Ա հրամանագիր, 23.12.2014թ.):