Սարգսյան Անդրանիկ Վանիկի
Սարգսյան Անդրանիկ Վանիկի
Ծննդյան թիվ. 17.12.1972

Ծնվել է 1972 թդեկտեմբերի 17-ին Ստեփանակերտ քաղաքում: 

1989 թ. ավարտել է Հրազդան քաղաքի թիվ 11 միջնակարգ դպրոցը: 

2008թ.  ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավագիտական ֆակուլտետը։

Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից է, կամավորագրվել է Արցախի ինքնապաշտպանությանը՝ շարքային, դասակի հրամանատար, վաշտի հրամանատար:

1992-1997թթ.  ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում՝ ՊԲ Կենտրոնական պաշտպանական շրջանի հետախուզության պետ։Ազատամարտի երկրորդ կարգի հաշմանդամ է։

 1998-2003թթ.` թանկարժեք քարերի մշակման արտադրության տնօրեն

2007թ. ընտրվել է «Արցախի ազատամարտիկների միություն» հասարակական կազմակերպության Ստեփանակերտի տարածքային միավորման խորհրդի նախագահ, միության վարչության անդամ է։ 

2005թհունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, Արցախի ժողովրդավարական կուսակցության ընտրացուցակով։ Եղել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

2010թմայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում թիվ 3 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։

2010թհունիսի 10-ին ընտրվել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: Եղել է ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ։

Սպորտի վարպետի թեկնածու է։

Անկուսակցական է։ 

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 0375-1 հրամանագիր 25.07.1994թ.), «Շուշիի ազատագրման համար» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 304 հրամանագիր 08.05.2002թ.):