Բախշիյան Բենիկ Հովհաննեսի
Բախշիյան Բենիկ Հովհաննեսի
Ծննդյան թիվ. 10.01.1955

Ծնվել է 1955թ. հունվարի 10-ին Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում:

1972թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը:

1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1976-1981թթ. գերազանցությամբ ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը: Նույն թվականին ընդունվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի ասպիրանտուրան, որի ընթացքում ուսուցումը անց է կացրել ՍՍՀՄ ԳԱ Գլխավոր բուսաբանական այգում (Մոսկվա):

1984-1988թթ.՝ ՀՍՍՀ ԳԱ բուսաբանության ինստիտուտի գիտաշխատող

2001-2005թթ.՝ ԼՂՀ գյուղատնտեսության նախարար

2005թ. հունիսի 19-ին թիվ 10 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր:

2005-2010թթ.՝ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Եղել է «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ:

2010թ.-ից՝ «Ակադեմիա» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն

Ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի աստիճան:

Ունի երեք զավակ:

Պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով (ԱՀ նախագահի թիվ 13-Ա հրամանագիր 16.02.2018թ.):