
Ծնվել է 1954թ. ապրիլի 2-ին Ստեփանակերտ քաղաքում:
1961-1971թթ. սովորել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցում:
1971-1976թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում «Ավտոմոբիլներ և տրակտորներ» մասնագիտությամբ: Ավարտել է գերազանցությամբ:
1976-1977թթ.՝ Երևանի ավտոբեռնիչների գործարանի ճարտարագետ
1977-1978թթ. ՝ Երևանի «Ինտուրիստ» ավտոբազայի գլխավոր մեխանիկ
1978-1981թթ.՝ Ասկերանի «Գյուղտեխնիկա» միավորման ավագ ճարտարագետ
1981-1985թթ.՝ նույն միավորման գլխավոր ճարտարագետ
1985թ. «Գյուղտեխնիկա» միավորման կառավարիչ
1987թ. մարտ՝ Ասկերանի շրջանի մեքենայացման ձեռնարկության տնօրեն
1993-1995թթ. ծառայել է ԼՂՀ ՊԲ-ում:
1995-2005թթ.՝ Ստեփանակերտի «Ագրոսերվիս» ՓԲԸ տնօրեն:
2005թ. հունիսի 19-ին Ստեփանակերտի թիվ 3 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Եղել է արտադրության և արտադրական ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
2007թ. նոյեմբերի 1-ին նշանակվել է նորաբաց «Արցախ ՀԷԿ» ՓԲԸ տնօրեն:
2008թ. մայիս՝ «Արցախ ՀԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն
2009թ. մարտի 4-ին շնորհվել է Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի դոկտորի կոչում:
2010թ. հունիս-դեկտեմբեր՝ Ստեփանակերտի «Ագրոսերվիս» ՓԲԸ գլխավոր տնօրեն
2010թ. դեկտեմբերից՝ «Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ գործադիր տնօրեն
2014թ. նոյեմբորից՝ «Հիդրոսերվիս» ՓԲԸ գործադիր տնօրեն
Ամուսնացած է, ունի երկու զավակ: