Դանիելյան Արարատ Շահենի
Դանիելյան Արարատ Շահենի
Ծննդյան թիվ. 01.01.1955

Ծնվել է 1955թ. հունվարի 1-ին Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում:

1962-1972թթ. սովորել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցում:

1972-1974թթ. սովորել է Երևանի բժշկական ուսումնարանի դեղագործական բաժնում և ստացել դեղագործի որակավորում:

1974-1975 մայիս՝ ԼՂ դեղատնային գլխավոր վարչության պահեստի աշխատակից

1975-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1977թ. ընդունվել է Ադրբեջանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

1978թ. Ազգամիջյան ընհարումների պատճառով թողնելով ուսումը վերադարձել է Ստեփանակերտ:

1978թ.՝ Ստեփանակերտի թիվ 148 դեղատան ընդունող-վերահսկիչ

1981թ. հոկտեմբեր-1982թ.՝ Ասկերանի շրջանի գյուղատնտեսության աշխատողների արհմիության շրջկոմի վերահսկիչ-տեսուչ

1982-1984թթ.՝ Ստեփանակերտի թիվ 148 դեղատան ընդունող-վերահսկիչ

1984թ. ընտրվել է Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանի արհկոմիտեի նախագահ:

1987-1988թթ.՝ արհմիությունների մարզային խորհրդի ստուգող-վերահսկիչ բաժնի վարիչ

1988թ. Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանի կոլեկտիվի պահանջով հետ է կանչվել և նորից ստանձնել գործարանի արհկոմիտեի նախագահի պաշտոնը:

1992թ. կամավոր անդամագրվել է Պաշտպանության բանակի շարքերը որպես դիվիզիոնի բուժակ, այնուհետև՝ հրետանային բրիգադայի բժշկական ծառայության պետ:

1998թ.՝ «Վան» ԱԿ դեղատան վարիչ

2001թ. և 2004թ. ընտրվել է Ստեփանակերտի քաղաքապետարանի ավագանու անդամ:

2005թ. հունիսի 19-ին թիվ 6 ընտրատարածքից ընտրվել է 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Եղել է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

2010թ.-ից՝ «Վան» ԱԽ դեղատան մատակարար

Ամուսնացած է, ունի մեկ զավակ: