Միրզաբեկյան Գառնիկ Ռազմիկի
Միրզաբեկյան Գառնիկ Ռազմիկի
Ծննդյան թիվ. 11.12.1960

Ծնվել է 1960թ. դեկտեմբերի 11-ին Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում:

1978թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և աշխատել կոլտնտեսությունում:

1979-1981թթ. ծառայել է խորհրդային բանակում, հատուկ զորքերի ստորաբաժանման ռադիոհետախուզման համակարգում:

1981-1986թթ. սովորել է Կիրովաբադի գյուղատնտեսական ինտիտուտում և ստացել ինժեներ-մեխանիկի որակավորում:

1996-2000թթ. աշխատել է կոլտնտեսությունում:

1988թ.-ից կատարել է հատուկ հանձնարարություններ կամավոր ջոկատի կազմում: Արցախյան պատերազմի ընթացքում ընդգրկվել է Պաշտպանության բանակի կազմում, մասնակցել մարտական գործողություններին:

1992-2005թ. փետրվար՝ Պաշտպանության բանակի դասակի, այնուհետև` վաշտի հրամանատար, ապա՝ ՀՕՊ ծառայության պետի տեղակալ, վառելիքաքսուկային նյութերի ծառայության պետ

2005թհունիսի 19-ի թիվ 17 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Եղել է  ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2005թ.-ից՝ «Մագիա» ՓԲԸ գործադիր տնօրեն

Ունի մայորի կոչում:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Պարգևատրվել է «Արիության համար» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 17 հրամանագիր, 07.05.2007թ.):