
Ծնվել է 1971թ. հունիսի 17-ին Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում:
1977-1988թթ. սովորել է Քարին տակի միջնակարգ դպրոցում:
1988-1994թթ. սովորել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուժական ֆակուլտետում:
1990թ. անդամագրվել է Քարին տակի ինքնապաշտպանական ջոկատին, մասնակցել Քարին տակի ինքնապաշտպանությանը և Շուշիի ազատագրմանը:
1992թ. հուլիս՝ Քարին տակի գլխավոր անասնաբույժ
1993թ. մարտ-1994թ. հունվար՝ Քարին տակի անասնաբուժական տեղամասի վարիչ
1994թ. անցել է ծառայության ԼՂՀ ՊԲ-ում:
1994թ. սեպտեմբեր՝ Շուշիի անասնաբուժական լաբորատորիայի տնօրեն: Աշխատանքը համատեղել է ծառայության հետ:
Մասնակցել է Արցախյան գոյամարտին: 1994թ. Մարտակերտի ազատագրման ժամանակ վիրավորվել է, ապաքինվելուց հետո նորից շարունակել ծառայությունը:
1997թ.՝ Շուշիի շրջանի անասնաբուժական կայանի տնօրեն-գլխավոր անասնաբույժ
1997թ.՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի հայցորդ
2005թ. հունիսի 18-ին մեծամասնական ընտրակարգով թիվ 21 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման ԱԺ պատգամավոր: Եղել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2006թ. ընտրվել է ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
2007թ. ստացել է անասնաբուժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2009թ. փետրվար՝ Հայաստանի պետական ագրարային համալսարանի (ՀՊԱՀ) Ստեփանակերտի մասնաճյուղի միջին մասնագիտական ծրագրերի կենտրոնի տնօրեն
2011թ. ՀՊԱՀ գիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է դոցենտի գիտական կոչում:
2013թ. մարտի 18-ից՝ Շուշի համայնքի ղեկավար
Շուրջ մեկ տասնյակ գիտական հոդվածների և երկու մեթոդական ձեռնարկի հեղինակ է:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար» (ԼՂՀ նախագահի թիվ 304-Ա հրամանագիր, 08.05.2002թ.), «Արիության համար» (ԼՂՀ նախագահի թիվ 281-Ա հրամանագիր, 25.01.2002թ.) մեդալներով: