Ծնվել է 1961թ. ապրիլի 19-ին նախկին ՀԽՍՀ Վանաձոր (Կիրովական) քաղաքում:
1968-1978թթ. սովորել է Կիրովականի Վ.Տերյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցում:
1978-1979թթ. սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի, պատմության և խորհրդային իրավունքի բաժնում:
1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակի սահմանապահ զորքերում:
1985թ.՝ «Ուրարտու» արտադրամասի ինժեներ-տեխնոլոգ: Նույն թվականին ընտրվել է Երևանի «ԿԱԹ» արտադրամասի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի տեղակալ (փոխարինող քարտուղար):
1986թ. սեպտեմբեր՝ Երևանի Շահումյանի շրջանի ԼԿԵՄ շրջկոմի հրահանգիչ
1988-1994թթ.՝ Երևանի թիվ 191 միջնակարգ դպրոցի փոխտնօրեն
1988-1994թթ. մասնակցել է Արցախյան ազգային-ազատագրական շարժմանը:
1990-1995թթ. ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի և Շահումյանի շրջանային խորհրդի պատգամավոր` պետաիրավական հանձնաժողովի նախագահ:
1994թ.՝ Մոսկվայի «Սոնար» ՍՊԸ գլխավոր տնօրենի մարկետինգի և իրավական հարցերի գծով տեղակալ
1998թ. նշանակվել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի կրթության, մշակույթի բաժնի պետ:
2004-2008թթ.՝ շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ
2005թ. հունիսի 19-ին թիվ 22 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Եղել է ֆինանսաբյուջետային և տնտեսական զարգացման, մշտական հանձնաժողովի անդամ:
2011-2013թթ.՝ ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ղեկավար
2017թ. օգոստոսից՝ ՀՀ ԲՆ «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 67-Ա հրամանագիր, 01.09.2006թ.), ՀՀ կրթության մշակույթի նախարարության ոսկե մեդալներով, «Մայրական երախտագիտության» մեդալով և այլ կառավարական պարգևներով: