Սեյրանյան Սերգեյ Սամվելի
Սեյրանյան Սերգեյ Սամվելի
Ծննդյան թիվ. 21.09.1954

Ծնվել է 1954թ. սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտ քաղաքում:

1961-1971թթ.  սովորել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցում:

1971-1976թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետում՝ արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն մասնագիտությամբ:

1976թ. ՝ Տրեստ№9 շինարարական վարչության շինվարպետ

1977թ.՝ Տրեստ№9 շինարարական վարչության աշխատանքների ղեկավար

1980թ. Լեռնային Ղարաբաղի մարզգործկոմի որոշմամբ նշանակվել է Կապիտալ շինարարության վարչության գլխավոր ինժեներ:

1985թ.՝ Տրեստ№9 շինարարական վարչության գլխավոր ինժեներ

1992թ. –ից՝ «Սիգմա Գրուպ Սերվիս» ՓԲԸ տնօրեն

2005թ. հունիսի 19-ին թիվ 7 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր: Եղել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 306 հրամանագիր, 08.05.2002թ.):