Առուշանյան Սերժ Զավենի
Առուշանյան Սերժ Զավենի
Ծննդյան թիվ. 15.10.1959

Ծնվել է 1959թ. հոկտեմբերի 5-ին նախկին  ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում:

1977թ. ավարտել է Առաջաձորի միջնակարգ դպրոցը:

1978-1980թթ. ծառայել է նախկին ԽՍՀՄ զինված ուժերում:

1985թ.  ավարտել է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը:

1985-1988թթ. աշխատել է Ստեփանակերտի մարզային ենթակայության տարբեր կազմակերպություններում:

1986-1987թթ. որպես «Արցախյան միություն» ընդհատակյա կազմակերպության փոխնախագահ ակտիվորեն մասնակցել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու հարցով համաժողովրդական շարժման ընդհատակյա փուլին, ոչ պաշտոնական հանրաքվեի՝ գաղտնի ստոգրահավաքի կազմակերպմանը: Եղել է հավաքված 81 հազար ստորագրությունները ԽՍՀՄ և ԽՄԿԿ բարձրագույն ղեկավարությանը հասցնելու նպատակով՝ 1988թ. հունվարի 4-ից 13-ը Մոսկվա մեկնած պատվիրակության կազմում: Անդամակցել է «Կռունկ» կազմակերպությանը,ապա՝ դրա իրավահաջորդ՝ Ստեփանակերտի տնօրենների խորհրդին:

1988-1991թթ. աշխատել է արհմիությունների Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդում:

1991թ. անդամագրվել է «Արցախի ժողովրդական ճակատ» զինված կազմակերպությանը:

1991-1992թթ.՝ Ստեփանակերտի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին կից Վերահսկողության կոմիտեի նախագահ

1992թ. օգոստոս Արցախի պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ ծանր վիրավորվել է:

1992թ. Ստեփանակերտի թիվ 22 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:

1993թ.՝ ԼՂՀ Պաշտպանության բանակի քաղբաժնի պետի տեղակալ

1994թ.՝ քաղբաժնի պետ - պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ

1996թ. սեպտեմբեր արձակվել է պահեստազոր՝ պետական իշխանության այլ մարմնում պաշտոնի նշանակվելու կապակցությամբ:

1996-1998թթ. ԼՂՀ սոցիալական ապահովության առաջին նախարար

1998-1999թթ. ղեկավարել է ԼՂՀ նորաստեղծ Հարկային պետական վարչությունը:

2002թ. նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչության պետի տեղակալ:

2013թ. նոյեմբերի 29-ից՝ ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ

Ունի պահեստազորի գնդապետի զինվորական կոչում և ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Մարտական ծառայություն» (ԼՂՀ նախագահի թիվ 55 հրամանագիր, 07.05.2008թ.), «Մայրական երախտագիտություն»,  ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի, «ՀՀ զինված ուժեր 20 տարի», ՀՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով և անվանական զենքով: