Գրիգորյան Գարիկ Էդուարդի
Գրիգորյան Գարիկ Էդուարդի
Ծննդյան թիվ. 20.12.1958

Ծնվել է 1958թ. դեկտեմբերի 20-ին Ստեփանակերտ քաղաքում:

1965-1975թթ. սովորել է Ստեփանակերտի Մ. Գորկու անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում:

1975-1980 թթ. սովորել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Ճարտարապետաշինարարական ֆակուլտետում, միաժամանակ` նույն ինստիտուտի Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում:

1980թ.  աշխատանքի է ուղեգրվել ՌԴ Արխանգելսկի մարզի Պլիսեցկ քաղաքի տնաշինական կոմբինատ:

1981թ.՝  ԼՂԻՄ ռադիոհաղորդումների կոմիտեի թղթակից, ավագ խմբագիր, բաժնի վարիչ

1985թ.  ընտրվել է ԽՍՀՄ Ժուռնալիստների միության անդամ:

1988թ.՝ Արցախի նորաբաց հեռուստատեսության գրական-գեղարվեստական հաղորդումների խմբագրության գլխավոր խմբագիր

1989թ. հեռակա կարգով ավարտել է Մոսկվայի հեռուստատեսության եւ ռադիոյի աշխատողների որակավորման բարձրացման համամիութենական ինստիտուտը:

1992-1995թթ.՝ ԼՂՀ հեռուստառադիոպետվարչության պետ

1995թ. ապրիլի 30-ին Ստեփանակերտի թիվ 2 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 2-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ:

1999-2005թթ.՝ «Արցախհեռուստառադիո» ՊՓԲԸ, ապա`«ԼՂՀ Հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն

2000թ. հունիս 18-ին  Ստեփանակերտի թիվ 11 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:

2005-2007թթ.՝ ԼՂՀ նախագահի օգնական

2005թ. հունիսի 19-ին ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր` համամասնական ընտրակարգով, Արցախի ժողովրդավարական կուսակցությունից: Եղել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 

2007-2008թթ.՝ «Արցախկապ» ՊՓԲԸ գործադիր տնօրեն

2008թ.մայիսի 14-ին ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2009թ. փետրվարի 18-ին  հեռացել է «Ժողովրդավարություն» խմբակցությունից և անդամագրվել նորաստեղծ «Արցախատուն» պատգամավորական խմբին՝ ընտրվելով խմբի ղեկավար:

2010 թ. մայիսի 23-ին Ստեփանակերտի թիվ 5 ընտրատարածքից ընտրվել  է ԼՂՀ 5-րդ գումարման  Ազգային ժողովի պատգամավոր: Եղել է ԼՂՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2010 թ. հունիսի 11 նշանակվել է «Արցախփոստ» ՓԲԸ գործադիր տնօրեն:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

Ունի ԼՂՀ վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում (ԼՂՀ նախագահի թիվ 145-Ա հրամանագիր 22.12.2008թ.):

Արժանացել է ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակի` կինեմատոգրաֆիայի եւ հեռուստատեսության բնագավառում:

Պարգևատրվել է «Արիության համար» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 183 հրամանագիր 01.09.2000թ.):