Հայրապետյան Յուրի Էդուարդի
Հայրապետյան Յուրի Էդուարդի
Ծննդյան թիվ. 26.10.1954

Ծնվել է 1954թ. հոկտեմբերի 26-ին Ստեփանակերտ քաղաքում:

1962-1972թթ. սովորել է Ստեփանակերտի թիվ 3 դպրոցում:

1972թ. դեկտեմբեր նշանակվել է ԼՂԻՄ պատանի տեխնիկների կայանի մեթոդիստ:

1974-1976թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1976թ. մայիս՝  Հայկական ԽՍՀ գյուղշինարարության մատակարարման վարչության ավագ իրավախորհրդատու

1976թ. հուլիս -1977թ. հոկտեմբեր՝  տրեստի ավագ իրավախորհրդատու

1977թ. հոկտեմբեր -1978թ. հուլիս՝  Ստեփանակերտի գինու գործարանի  իրավախորհրդատու

1978թ. հուլիս-1987թ. փետրվար՝ ԼՂԻՄ արհեստակցական միությունների խորհրդի աշխատանքի գլխավոր տեսուչ

1983թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժինը:

1987թ. փետրվար  աշխատանքի է անցել ԼՂԻՄ, այնուհետև՝ ԼՂՀ դատախազության մարմիններում:

1987-1989 թթ.՝ Մարտունու և Ասկերանի շրջդատախազությունների քննիչ

1989թ.  փետրվար  զբաղեցրել է մարզային դատախազության ավագ քննիչի, քննական բաժնի դատախազի և այլ պաշտոններ:

1992թ. հունիսի 8-ին  նշանակվել է ԼՂՀ դատախազության քննչական բաժնի դատախազ:

1993թ. մայիս նշանակվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի իրավաբանական բաժնի պետ:

1994-1997թթ.՝ ԼՂՀ արդարադատության պետական վարչության պետ

1998թ. հունվար  նշանակվել է Ասկերանի շրջանի դատախազ:

1998թ. հուլիս  - 2000թ. մայիս՝ Գլխավոր դատախազության քրեագետ-դատախազ

2000թ. հունիսի 18-ին Ստեփանակերտի թիվ 5 ընտրատարածքից ընտրվել է 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր և պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2005թ. հունիսի 19-ին համամասնական ընտրակարգով ընտրվել է 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2008-2014թթ.՝ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան

2016թ. մայիսի 5-ին նշանակվել է ԼՂՀ նախագահի խորհրդական:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: