
Ծնվել է 1959թ. դեկտեմբերի 7-ին Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում։
1977 թ. ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը։
1981թ. ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բանասիրական բաժինը։
1981-1988թթ.՝ Առաջաձորի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, դպրոցի տնօրենի արտադասարանական աշխատանքների գծով տեղակալ
1989թ.՝ «Խորհրդային Ղարաբաղ» թերթի Մարտակերտի շրջանի սեփական թղթակից
1989թ. ԼՂԻՄ բնակչության լիազոր ներկայացուցիչների համագումարում ընտրվել է Արցախի Ազգային խորհրդի անդամ, այդ կարգավիճակով մասնակցել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և Արցախի Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ի համատեղ նստաշրջանին։
1990 թ. մայիսի 20-ին ԼՂԻՄ-ից ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, այնուհետև՝ ԳԽ մշտական հանձնաժողովի անդամ։
1992-1994թթ.՝ «Արցախ» պաշտոնաթերթի բաժնի վարիչ
1994թ. սեպտեմբեր-դեկտեմբեր՝ ԼՂՀ լրատվության և մամուլի դեպարտամենտի բաժնի վարիչ
1995-1996թթ.՝ ԼՂՀ Պաշտպանության բանակի «Մարտիկ» թերթի գլխավոր խմբագիր
1996-1997թթ.՝ ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով վաշտի, այնուհետև՝ ուսումնական գումարտակի հրամանատարի տեղակալ
1997թ. մարտի 26-ին արձակվել է պահեստազոր՝ ավագ լեյտենանտի կոչումով։
1997-2000թթ.՝ «Ազատ Արցախ» հանրապետական թերթի բաժնի վարիչ
1998-2000թթ.՝ Արցախի «Ազատություն» ռադիոկայանի սեփական թղթակից
2000թ. հունիսի 18-ին Մարտակերտի թիվ 30 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ երրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ։
2005թ. հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում թիվ 20 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։
Եղել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար, ապա` քարտուղար։
2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, Արցախի ժողովրդավարական կուսակցության ընտրացուցակով։
Ազգային Ժողովի առաջին նստաշրջանի 2010թ. հունիսի 10-ի նիստում ընտրվել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ:
Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամ է։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 56-Ա հրամանագիր 30.08.2011թ.):