Մոսիյան Արթուր Արմենի
Մոսիյան Արթուր Արմենի
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով (անդամ)
Ընտրակարգ, ընտրատարածք. Համամասնական
Ծննդյան թիվ. 15.01.1971
Կուսակցություն. «Հայ Հեղափոխական Դաշնակցություն»
Խմբակցություն. «Հայ Հեղափոխական Դաշնակցություն»
Էլ. փոստ a.mosiyan@nankr.am

Ծնվել է 1971 թ. հունվարի 15-ին Մարտունի քաղաքում:

1987թ. ավարտել  է Մարտունու N1 միջնակարգ դպրոցը:

1992թ. ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի «Պատմություն և իրավագիտություն» բաժինը:

1992թ. ընդունվել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրան:

1992-1999թթ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում: Մասնակցել է Կրկժանի, Բերդաձորի, Մարտունու շրջանի ճակատամարտերին, երկու անգամ վիրավորվել է:

1999թ. հուլիս- 2000թ. մայիս՝ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ

2012- 2014թթ. հեռակա կարգով սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում` «Իրավագիտություն» մասնագիտությամբ:

2000թ. հունիսի 18-ին Մարտունու թիվ 21 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ երրորդ գումարման ԱԺ պատգամավոր: Եղել է ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2005-2007թթ. ընտրվել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ:

2007թ. սեպտեմբեր-դեկտեմբեր՝ ԼՂՀ արդարադատության նախարար

2007-2013թթ.՝ ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ

2013թ. դեկտեմբերին վերանշանակվել է ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ:

2014-2019թթ՝  ԼՂՀ գլխավոր դատախազ

2019թ-ից՝  ՀՅԴ Արցախի ԿԿ նախագահ

2020թ մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 130 հրամանագիր 07.05.1997թ.), «Մխիթար Գոշ», ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանանյան» մեդալներով: