Ալիբաբայան Գենադի Արտավազդի
Ալիբաբայան Գենադի Արտավազդի
Ծննդյան թիվ. 12.02.1961

Ծնվել է 1961թփետրվարի 12-ին  Մարտունու շրջանի Ղուզե Ճարտար գյուղում: 

1978թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:

1983թ. ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը` ստանալով տնտեսագետի որակավորում:

1985-1987թթ. ծառայել է խորհրդային բանակի շարքերում:

1987-1991թթ.՝ Մարտունու շրջանի պետական ապահովագրության տեսչության պետ

1992-1996թթ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում, մասնակցել ինքնապաշտպանական մարտերին՝ որպես  գումարտակի շտաբի պետ:

1997-2007թթ. անընդմեջ ընտրվել է Ղուզե Ճարտար համայնքի գյուղապետ: 

2000թհունիսի 18-ին Մարտունու թիվ 24 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ երրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

2007թդեկտեմբեր խորհրդարանական լրացուցիչ ընտրություններում  ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ Հայրենիք» կուսակցության ընտրացուցակով:

Եղել է Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

2010թմայիսի 23-ի  խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝  համամասնական ընտրակարգով, «Ազատ Հայրենիք» կուսակցության ընտրացուցակով։

Եղել է ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Եղել է ԱԺ «Հայրենիք» խմբակցության անդամ։  

 «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ է։

Ամուսնացած է, ունի երեք զավակ: