
Ծնվել է 1924թ. մայիսի 12-ին Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում:
1942թ. ավարտել է Խանապատի միջնակարգ դպրոցը, այնուհետև՝ որպես հաշվետար աշխատել հայրենի գյուղի «Նոր կյանք» կոլտնտեսությունում:
1948թ. գերազանցությամբ ավարտել է Կիրովաբադի գյուղատնտեսական ինստիտուտը, այնուհետև, որպես գյուղատնտես, աշխատանքի նշանակվել մարզգյուղվարչությունում:
1948-1955թթ. Հադրութի շրջանում աշխատել է որպես գյուղատնտես, այնուհետև՝ գյուղբաժնի վարիչ, մեքենատրակտորային կայանի տնօրեն:
1955թ. ՝ ԼՂԻՄ մարզային գյուղատնտեսության վարչության պետ
1959-1962թ.՝ կոմկուսի Ստեփանակերտի շրջկոմի առաջին քարտուղար
1963-1974թթ.՝ ԼՂ մարզխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ, միաժամանակ՝ Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահության նախագահի տեղակալ
1980-1989թթ.՝ «Ադրգյուղքիմիա» հանրապետական միավորումների նախագահի տեղակալ, այնուհետև՝ նախագահի առաջին տեղակալ
1993թ. նշանակվել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ:
2000թ. հունիսի 18-ին Ասկերանի թիվ 15 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահ, ԱԺ նախագահության անդամ:
2005-2015թթ.՝ ԱԺ նախագահի խորհրդական
Ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 7-րդ և 8-րդ գումարումների պատգամավոր:
Երեք անգամ ընտրվել է Ադրբեջանի ԳԽ պատգամավոր: Շուրջ 25 տասնամյակ ընտրվել է ԼՂԻՄ մարզային խորհրդի պատգամավոր:
Կյանքից հեռացել է 2017թ. հոկտեմբերի 1-ին:
Պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 118 հրամանագիր 09.05.2004թ.), «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 42-Ա հրամանագիր 07.05.2014թ.), «Աշխատանքային կարմիր դրոշի» երեք, «Պատվո նշան» երկու շքանշաններով: