Խասապետյան Արփիկ Ռուբենի
Խասապետյան Արփիկ Ռուբենի
Ծննդյան թիվ. 30.01.1948

Ծնվել է 1948թ. հունվարի 30-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում:

1955-1966թթ. սովորել է Մեծ Թաղեր գյուղի 11-ամյա դպրոցում, այնուհետև՝ որպես ավագ ջոկատավար աշխատել ծննդավայրի դպրոցում:

1967-1972թթ. սովորել է Ադրբեջանի պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետի հեռական բաժնում:

1967-1969թթ. աշխատել է շրջանային գրադարանում:

1969-1991թթ.՝ Հադրութի շրջանային թերթի խմբագրության գրական աշխատող, ապա՝ բաժնի վարիչ

 1991-2003թթ.՝ թերթի խմբագիր

1991թ.-ից՝  հայոց լեզու և գրականության ուսուցչուհի շրջկենտրոնի միջնակարգ դպրոցում

2000թ. հունիսի 18-ին Հադրութի թիվ 18 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Եղել է սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Եղել է կուսշրջկոմի անդամ, շրջխորհրդի վերջին երեք գումարումների պատգամավոր, ԼՂ մարզային և ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ:

Ունի ԼՂՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում (ԼՂՀ նախագահի թիվ 216 հրամանագիր 04.06.2005թ.):

Պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 44-Ա հրանամագիր 05.05.2015թ.):