
Ծնվել է 1949թ. հոկտեմբերի 24-ին Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում:
1956-1966թ. ուսանել է տեղի միջնակարգ դպրոցում:
1966-1972թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի մեքենայացման ֆակուլտետում:
1972թ. հունիս – հոկտեմբեր՝ Հայաստանի ջրային պրոբլեմների և հիդրոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող
1972 - 1973թ. նոյեմբեր՝ ծառայել է խորհրդային բանակում:
1973-1981թ. օգոստոս՝ Ստեփանակերտի «Գյուղտեխնիկա» շրջմիավորման գլխավոր ինժեներ
1981-1986թթ. մարտ՝ ԼՂԻՄ արտադրաագրարային («Կարսովխոզինտրեստ») միավորման գլխավոր ինժեներ
1986-1987թթ. սեպտեմբեր՝ ԼՂԻՄ Ագրոարդի վարչության պետ
1987- 1988 թթ. հոկտեմբեր ընտրվել է Ստեփանակերտի սննդի ձեռնարկության տնօրեն:
1988-1992թթ. հունիս՝ ԼՂԻՄ «Մարզգյուքիմիա» արտադրական միավորման գլխավոր տնօրեն
Եղել է Ղարաբաղյան շարժման «Կռունկ» կոմիտեի, տնօրենների խորհրդի, այնուհետև Ազգային խորհրդի անդամ: «Կռունկ» կոմիտեի և Ազգային ժողովի ղեկավարության հանձնարարությամբ՝ պատվիրակության կազմում եղել է Մոսկվա և Սարատով քաղաքներում:
1990թ. հունվար Արցախյան ազգային ազատագրական շարժման մի խումբ ակտիվիստների հետ ձերբակալվել է: Ունի բռնադատվածի կարգավիճակ:
1992թ. հունիս-2005թ. հունվար՝ ԼՂՀ «Արցախագրոսպասարկում» արտադրական միավորման գլխավոր տնօրեն
1992-1994թթ. մայիս՝ ԼՂՀ ՊԲ ինժեներական ծառայության պետի տեղակալ. մասնակցել է մի շարք մարտական գործողությունների:
2000 հունիսի 18-ին Մարտունու թիվ 22 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի երրորդ գումարման ժողպատգամավոր:
2000-2005թթ.՝ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
2005-2007թթ. սեպտեմբեր՝ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար
2007-2008թ. հուլիս զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:
2008թ. օգոստոս նշանակվել է ԼՂՀ ԱԺ վարչատնտեսական վարչության պետի պաշտոնում:
2015թ. նոյեմբեր նշանակվել է ԼՂՀ ԱԺ նախագահի օգնական:
Ներկայումս աշխատում է ԼՂՀ ԱԺ նախագահի ռեֆերենտի պաշտոնում:
Մի շարք ռացիոնալիստական առաջարկությունների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երկու դուստր:
ԼՂՀ նախագահի հրամանագրով արժանացել է պետական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանի:
Պարգևատրվել է «Մխիթար Գոշ» (ԼՂՀ նախագահի թիվ 27 հրամանագիր 27.03.2003թ.),«Վաչագան Բարեպաշտ» (ԼՂՀ նախագահի թիվ 200-Ա հրամանագիր 30.08.2016թ.), «Մարտական ծառայություն» (ԼՂՀ նախագահի թիվ 55 հրամանագիր 07.05.2008թ.), «Մայրական երախտագիտություն» մեդալներով, ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման 15,20 և 25-ամյակների հուշամեդալներով: