Կյուրեղյան Տիգրան Սպարտակի
Կյուրեղյան Տիգրան Սպարտակի
Ծննդյան թիվ. 22.02.1967

Ծնվել է 1967թ. փետրվարի 22-ին Էջմիածնի շրջանի Հայթաղ գյուղում:

1982թ. ավարտել է միջնակարգ դպրոցը:

1982-1987թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում:

1987-1988թթ. սովորել է ԽՍՀՄ ԳԱ սինթետիկ պոլիմերային նյութերի ինստիտուտի ասպիրանտուրայում:

1990թ. ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:

1990-1995թթ.՝ Գերագույն խորհրդի տնտեսական ինքնուրույնության և տնտեսության զարգացման մշտական հանձնաժողովի, այնուհետև՝ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

1995թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

1996թ.՝  Երևանի «Արահետ» ՍՊԸ փոխտնօրեն, այնուհետև՝ ԼՂՀ Քարվաճառի քաղաքապետ

1998թ. ընտրվել է Զուարի համայնքի ղեկավար:

2000թ. հունիսի 18-ին Քաշաթաղի թիվ 32 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Եղել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2001-2002թթ.` Քաշաթաղի շրջանի վարչակազմոի իրավաբանական բաժնի պետ

2003թ.-ից` «Մենք» գյուղացիական փոխօգնության միություն հասարակական կազմակերպության նախագահ

2010թ.` ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության զարգացման աջակցության հիմնադրամի ծրագրի փորձագետ

2011թ պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ-ի Քաշաթաղի շրջանային բաժնի ներկայացուցիչ

Ամուսնացած է, ունի երկու զավակ: