
Ծնվել է 1966թ. մայիսի 9-ին Աշտարակ քաղաքում:
1983թ. ավարտել է միջնակարգ դպրոցը:
1983-1990թթ. սովորել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտում և ստացել ճանապարհաշինարարի մասնագիտություն:
1990թ. ավարտել է նաև Հայաստանի ճարտարագիտական համալսարանի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը:
1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1989թ. կազմավորել է Գ.Նժդեհի անվան ջոկատը:
1990թ. աշխատել է Արտաշատի ճանապարհաշինրարական վարչության ԼՂՀ Հադրութի շրջանի շինարարական տեղամասում:
1991-1996թթ.՝ Երևանի Էրեբունի շրջգործկոմի կազմբաժնի վարիչ
1992թ. ընտրվել է ՀՀ գերագույն խորհրդի պատգամավորների ընտրական հանձնաժողովի անդամ:
1997թ. նշանակվել, իսկ 1998թ. ընտրվել է Ծաղկաբերդի գյուղապետ:
2000թ. հունիսի 18-ին Քաշաթաղի թիվ 33 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Եղել է ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուծվածքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
Պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 48-Ա հրամանագիր 04.05.2017թ.):