
Ծնվել է 1955թ. մայիսի 1-ին Հադրութ ավանում:
1962-1972թթ. սովորել է Հադրութի Մ.Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցում:
1972-1973թթ. ապրիլ՝ Հադրութ ավանի տնտեսական ապրանքների խանութի գործակատար
1973-1975թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1975թ. օգոստոս՝ ԽՍՀՄ պետաշխնայդրամարկղի Հադրութի թիվ 3366 բաժանմունքի վերահսկիչ-ստուգող
1977-1979թթ. հեռակա կարգով սովորել է Բաքվի ֆինանսավարկային տեխնիկումի «Հաշվապահական հաշվառումը և գործառնական տեխնիկան պետբանկում» բաժնում և ստացել հաշվապահի որակավորում:
1977թ. նոյեմբեր-1989թ. մարտ՝ Հադրութի թիվ 3366 կենտրոնական խնայդրամարկղի գլխավոր հաշվապահ
1984-1989թթ. աշխատանքի զուգընթաց սովորել է Մոսկվայի ՀԱՄԿԽ Մ.Շվերնիկի անվան Արհմիութենական շարժման բարձրագույն դպրոցի տնտեսագիտական բաժանմունքում և ստացել տնտեսագետի որակավորում:
1988-1992թթ. մասնակցել է արցախյան ազգային-ազատագրական շարժմանը, եղել է Հադրութի շրջանի ինքնապաշտպանական շտաբի անդամ:
1989-1992թթ.՝ պետխնայբանկի Հադրութի թիվ 3366 բաժանմունքի կառավարիչ
1992թ. ապրիլ նշանակվել է «Ղարաբաղ» ագրոբանկի Հադրութի բաժանմունքի կառավարիչ:
1995-2000թ. հունիս՝ «Հայագրոբանկ» ԲԲԸ Հադրութի մասնաճյուղի կառավարիչ
2000թ. հունիս-2001թ. հունիս՝ «Հայագրոբանկ» ԲԲԸ Հադրութի ներկայացուցչության ղեկավար
2000թ. հունիսի 18-ին Հադրութի թիվ 20 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
2000-2005թթ.՝ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
2001թ. հունիս – 2003թ. մարտ՝ Հադրութի շրջվարչակազմի և սոցիալական ապահովության կենտրոնի առաջին կարգի մասնագետ-տեսուչ
2003թ. փետրվար նշանակվել է ԼՂՀ Ազգային ժողովում նոր ստեղծված Վերահսկիչ պալատի գլխավոր մասնագետ:
2003թ. հունիս-2005թ. դեկտեմբեր՝ Վերահսկիչ պալատի փոխնախագահ
2005-2008թթ.՝ գյուղական վայրերում փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման «Անիվ» հիմնադրամի վարկային գործակալ ԼՂՀ-ում
2008-2017թթ.՝ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Հադրութի մասնաճյուղի կառավարիչ
2017թ. հուլիսի 3-ից ՝«Արցախփոստ» ՓԲԸ Հադրութի բաժանմունքի տնօրեն
2020թ.հուլիսի 1-ից անցել է կենսաթոշակի:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: