Հակոբյան Արթուր Գրիգորիի
Հակոբյան Արթուր Գրիգորիի
Ծննդյան թիվ. 06.10.1958

Ծնվել է 1958թ. հոկտեմբերի 6-ին Շահումյանի շրջանի Վերին շեն ավանում:

1975թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:

1976թ. ընդունվել է Երևանի Ալ.Թամանյանի անվան շինարարական տեխնիկումը:

1977-1979թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1980թ. ավարտել է տեխնիկումը:

1982-1990թթ.՝ Շահումյանի շրջանի մեխանիզացված շարասյան աշխղեկ

1990-1992թթ.՝ ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար

1993-1995թթ. ՝ Շահումյանի հատուկ նշանակության զորամասի, այնուհետև գնդի հրամանատարի տեղակալ

1998թ. մասնակցել է Քարվաճառի տարածքի վերաբնակեցման աշխատանքներին: Աշխատել է որպես տարածքի լիազոր ներկայացուցչության շինարար:

2000թ. նշանակվել է Շահումյանի շրջանի գլխավոր ճարտարապետ:

2000թ. հունիսի 18-ին Շահումյանի թիվ 12 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:Եղել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

Անկուսակցական է:

Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 0397-1 հրամանագիր 27.09.1994թ.):