
Ծնվել է 1961թ. փետրվարի 24-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում:
1978թ. ավարտել է Մեծ Թաղլարի միջնակարգ դպրոցը:
1978-1984թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում:
1984-1986թթ. ՝ Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ, ուսմասվար
1986-1992թթ. աշխատել է Մեծ Թաղերի միջնակարգ դպրոցում:
Եղել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման մասնակից:
1988-1992թթ.՝ Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանի Մեծ Թաղերի մասնաճյուղի տեխնոլոգ
1992-1995թթ.՝ «Ակնունի» գորգագործական փոքր ձեռնարկության տնօրեն
1995-1997թթ.՝ Մեծ Թաղերի գյուղապետ
1997-1999թթ. «Ակնունի» գորգագործական փոքր ձեռնարկության տնօրեն
2000թ. հունիսի 18-ին Հադրութի թիվ 19 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Եղել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2007թ.-ից՝ «Մեծ Թաղլար» ՍՊԸ տնօրեն
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 30 հրամանագիր 27.03.2003թ.):