Ադամյան Կարեն Մեսրոպի
Ադամյան Կարեն Մեսրոպի
Ծննդյան թիվ. 14.04.1952

Ծնվել է 1952թ. ապրիլի 14-ին Ստեփանակերտ քաղաքում:

1969թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը:

1969-1974թթ. սովորել է Մոսկվայի Կ.Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայում, ստացել գիտնական-ագրոնոմի մասնագիտություն:

1974-1975թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1975-1978թթ.՝ ԼՂԻՄ գյուղատնտեսության վարչության բույսերի պաշտպանության գծով գյուղատնտես

1978-1981թթ. սովորել է բույսերի պաշտպանության Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ասպիանտուրայում:

1981-1994թթ.` «Ղարաբաղ» գիտաարտադրական միավորման գիտաշխատող, ապա՝ բաժնի վարիչ

1994թ. փետրվարից ծառայել է Արցախի ինքնապաշտպանության ուժերի փրկարար ծառայությունում:

1994թ. նոյեմբեր նշանակվել է «Ղարաբաղ» գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրեն:

1997թ.` «Արցախսերմ» գիտաարտադրական ձեռնարկության տնօրեն

2001թ. հունվարի 1-ից` «Սերմնաբուծության և սելեկցիոն նվաճումների պահպանության կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն

2000թ. հունիսի 18` Ստեփանակերտի թիվ 6 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Եղել է արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

ԼՂՀ «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ է:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի կոչում:

Պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով  (ԼՂՀ նախագահի թիվ 88-Ա հրամանագիր 09.10.2013թ.):