Օհանյան Սերգեյ Մռավի
Օհանյան Սերգեյ Մռավի
Ծննդյան թիվ. 02.05.1945

Ծնվել է 1945թ. մայիսի 2-ին Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում:

1963թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:

1963-1969թթ. սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում, այնուհետև՝ նշանակումով աշխատել Կապանի շրջանի Արծվանիկի տեղամասային հիվանդանոցում որպես գլխավոր բժիշկ ու վիրաբույժ:

1970-1977թթ. Մարտակերտի շրջանի Լենինավանի տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկ և վիրաբույժ:

1977-1980թթ.՝ Մարտակերտի շրջանային հիվանդանոցի վիրաբույժб ապա՝ տնօրենի բուժ. գծով տեղակալ

1986-2007թթ.՝ Մարտակերտի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ, տնօրեն

1988թ. սկզբից եղել է Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, շրջանի ինքնապաշտպանության շտաբի անդամ:

Պատերազմի տարիներին ղեկավարել է Մարտակերտի զինվորական հոսպիտալը:

2000թ. հունիսի 18-ին Մարտունու թիվ 31 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Եղել է պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2005թ. հունիսի 19-ին Հաթերքի թիվ 15 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Եղել է սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

Հաթերքում ստեղծել է հիմնադրամ, հայրենակիցների համատեղ ուժերով կառուցել են արցախյան պատերազմում զոհված հաթերքցի ազատամարտիկների հուշահամալիր:

2007-2010թթ.՝ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար

2011թ.-ից՝  Մարտակերտի շրջանային հիվանդանոցի վիրաբուժական բաժնի վարիչ

Ունի ԼՂՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչում:

Ամուսնացած է, ունի հինգ զավակ:

Պարգևատրվել է Մարտական ծառայություն» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 66 հրամանագիր 01.09.2006թ.), «Վաչագան Բարեպաշտ» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 28-Ա հրամանագիր 04.05.2012թ.), «Մայրական երախտագիտություն» մեդալով, Հայաստանի երկրապահի հուշամեդալներով, ՌԴԿԿ ԿԿ «Дети войны » մեդալով: