Բաբայան Վալերի Իվանի
Բաբայան Վալերի Իվանի
Ծննդյան թիվ. 02.03.1952

Ծնվել է 1952թ. մարտի 2-ին Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում:

1968թ. ավարտել է Թալիշի միջնակարգ դպրոցը:

1974թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը և ստացել մաթեմատիկայի ուսուցչի մասնագիտություն:

1974-1976թթ.՝ Կապանի շրջանի Շրվենանցի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ, փոխտնօրեն, տնօրեն

1976-1992թթ.՝ Թալիշ գյուղի դպրոցի ուսուցիչ. փոխտնօրեն

1992թ. համագյուղացիների հետ ենթարկվել է բռնագազթի:

1995թ.՝ Թալիշ գյուղի դպրոցի տնօրեն

2000թ. հունիսի 18-ին Մարտակերտի թիվ 28 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Եղել է ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

Կյանքից հեռացել է 2009 թ.-ին:

Ունի չորս զավակ:

Պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» (ԼՂՀ նախագահի թիվ 256 հրամանագիր 01.09.2001թ.) և  «Մխիթար Գոշ» մեդալներով (հետմահու, ԱՀ նախագահի թիվ 13-Ա հրամանագիր, 16.02.2018թ.):