Ծնվել է 1955թ. հունիսի 1-ին Ասկերանի շրջանի Հարավ գյուղում:
1971թ. ավարտել է Ստեփանակերտի թ.7 միջնակարգ դպրոցը:
1971-1975թթ. սովորել է Ստեփանակերտի սովխոզտեխնիկումում:
1975-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1978-1981թթ. աշխատել է Ասկերանի շրջանի թիվ 2 խորհտնտեսությունում:
1982թ.՝ Խրամորթի կոլտնտեսության գյուղատնտես
1983թ. ընդունվել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիայի ֆակուլտետը:
1985-1986թթ.՝ Ասկերանի շրջանային ագրոարդյունաբերական միության ավագ գյուղատնտես
1986թ.՝ Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատի օժանդակ տնտեսության վարիչ
1987թ. կազմակերպել է ստորագրահավաք Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը միանալու համար:
1989թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը և ստացել ագրոնոմի որակավորում:
1991թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը՝ գյուղատնտեսության առաջատար կադրերի և մասնագետների որակավորման բարձրացման գծով և ստացել գյուղատնտեսական ձեռնարկությունների կազմակերպիչ-տնտեսագետի որակավորում:
1990-1992թթ. ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի ինքնապաշտպանությանը:
1992-1995թ.՝ ՊԲ հրետանու պետի կառավարման մարտկոցի հրամանատար
1995-1999թթ.՝ ՊԲ ծանրաքարշ մեքենաների առանձին վաշտի հրամանատար
2000թ. հունիսի 18-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով, Ստեփանակերտի թիվ 8 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ երրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
Եղել է Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ:
2005թ. ստեղծել է «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը:
Ամուսնացած է, ունի երկու դուստր: