Բաբայան Բելլա Արկադիի
Բաբայան Բելլա Արկադիի
Ծննդյան թիվ. 03.11.1959

Ծնվել է 1959 թ. նոյեմբերի 3-ին Ստեփանակերտ քաղաքում:

1976թ. ավարտել է Ստեփանակերտի Մ. Գորկու անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը:

1976-1980թթ. գերազանցությամբ ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի  պատմության ֆակուլտետը:

1982-1989թթ.՝ «Սովետական Ղարաբաղ» («Ազատ Արցախ») թերթի խմբագրության սրբագրիչ, այնուհետև պատասխանատու քարտուղարի տեղակալ 

1989-1992թթ.  աշխատել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում:

1992-1993թթ.  աշխատել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդում:

1992-1995թթ. ուսանել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի և ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի ասպիրանտուրաներում:

1995թ. ապրիլի 30-ին  Բալուջայի թիվ 17 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ երկրորդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր: Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ:

2001թ. նշանակվել է Ստեփանակերտի փոխքաղաքապետ:

2002-2006 թթ.՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական բարեփոխումների կենտրոնի (Կրթության ազգային ինստիտուտ) Արցախի մասնաճյուղի տնօրեն

2006-2008թթ.՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար

2008թ. մարտից՝ ԼՂՀ նախագահի աշխատակազմի քարտուղարության քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի գլխավոր մասնագետ

ԼՂՀ նախագահի 2007թ. մարտի 22-ի հրամանագրով շնորհվել է ԼՂՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Անկուսակցական է:

Հեղինակ է «Արցախի կինը պատմության մեջ» գրքի:

Ամուսնացած է, ունի դուստր: