Ավագյան Մխիթար Երջանիկի
Ավագյան Մխիթար Երջանիկի
Ծննդյան թիվ. 08.11.1969

Ծնվել է 1969թ. նոյեմբերի 8-ին Մարտունու շրջանի Գիշի գյուղում:

1977-1987թթ. սովորել է Գիշու միջնակարգ դպրոցը:

1988-1990թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1991թ. մասնակցել է Արցախյան ազատագրական պայքարին:

1992թ. ծառայել է ԼՂՀ Մարտունու պաշտպանական շրջանում որպես հրաձիգ, դասակի հրամանատար:

1994թ. նշանակվել է երրորդ պաշտպանական շրջանի հրետանու կառավարման դասակի հրամանատար, իսկ 1995 թվականից՝ նույն գնդի ռեակտիվ մարտկոցի հրամանատար:

1996թ. ավարտել է Երևանի սպայական դպրոցը՝ ստանալով ավագ լեյտենանտի կոչում:

1998թ. դեկտեմբերի 28-ին ԼՂՀ երկրորդ գումարման Ազգային ժողովի լրացուցիչ ընտրությունների արդյունքում Գիշու թիվ 23 ընտրատարածքից ընտրվել է ԱԺ պատգամավոր:

1998-2002թթ. սովորել է ԼՂՀ ժողովրդական համալսարանում՝ իրավաբանի մասնագիտությամբ:

2000-2006թթ.՝ «Սպարապետ» ՍՊԸ տնօրեն

2006-2012թթ.՝«Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման» կենտրոնի մասնագետ

2012-2014թթ.՝ «Արցախգազ» ՓԲԸ չափագիտության բաժնի գլխավոր մասնագետ, տեղամասի պետ

«Ազատ հայրենիք» կուսակցության անդամ է:

Ամուսնացած է, ունի երկու որդի:

Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 38-Ա հրամանագիր 05.05.2015թ.):