Արզումանյան Սերգեյ Մարտինի
Արզումանյան Սերգեյ Մարտինի
Ծննդյան թիվ. 16.11.1956

 Ծնվել է 1956թ. նոյեմբերի 16-ին Մարտունի քաղաքում:

1973թ. ավարտել է Մարտունու միջնակարգ դպրոցը:

1973թ. սեպտեմբեր -1974թ. մայիս  աշխատել է  Ստեփանակերտի կահույքի ֆաբրիկայում:

1974-1978թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի անգլերեն լեզվի ֆակուլտետում: Ունի մագիստրոսի աստիճան:

1978թ. սեպտեմբեր -1979թ. ապրիլ՝ Ճարտարի միջնակարգ դպրոցի անգլերեն լեզվի ուսուցիչ

1979թ. ապրիլ-1980թ. նոյեմբեր  ծառայել է խորհրդային բանակում:

1981թ. հունվար-1988թ. ապրիլ՝ Մարտունու շրջանային ժողկրթբաժնի մեթոդիստ, տեսուչ և մեթոդկաբինետների վարիչ

1988թ. ապրիլ - 1993թ. օգոստոս՝ Մարտունու Մ. Մաշտոցի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն

1993թ. սեպտեմբեր -1994թ. հոկտեմբեր ծառայել է ԼՂՀ ՊԲ շարքերում: Եղել է վաշտի հրամանատարի տեղակալ, գումարտակի շտաբի պետի տեղակալ:

1994թ. հոկտեմբեր-1996թ. հուլիս՝ ԼՂՀ Մարտունու շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի վարիչ

1996թ. հուլիսի 21 -ին ԼՂՀ 2-րդ գումարման ԱԺ լրացուցիչ ընտրությունների արդյունքում Մարտունու թիվ 21 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր: Եղել է ԼՂՀ ԱԺ մանդատային, մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի անդամ:

1996թ. սեպտեմբեր - 2002 թ. հուլիս՝ համատեղության կարգով անգլերենի դասախոս Արցախի պետական համալսարանում

1997թ. ապրիլ-1998թ. սեպտեմբեր՝ ԼՂՀ կառավարության գլխավոր մասնագետ-թարգմանիչ

1998-2001թթ.՝ «Փրկեք երեխաներին» միջազգային հասարակական կազմակերպության, «Մարդասիրական աջակցություն ԼՂՀ հակամարտության տուժածներին» ծրագրի գրանտների գծով պատասխանատու

2001-2002թթ.՝ «Կաթոլիկ Օգնության Ծառայություն» միջազգային հասարակական կազմակերպության «Մարդասիրական աջակցություն ԼՂ բնակիչներին» ծրագրի՝ համայնքների հետ կապերի գծով ղեկավար

2002թ. հոկտեմբեր - 2003թ. սեպտեմբեր ՝ «Ակցիա սովի դեմ» միջազգային հասարակական կազմակերպության «Սիսիանի տարածաշրջանի խոցելի համայնքներում կայուն գյուղական զարգացման ապահովում» ծրագրի ղեկավարի տեղակալ

2003թ. սեպտեմբեր - 2013թ. հունիս ՝ «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային հասարակական կազմակերպության Կապանի տարածքային զարգացման ծրագրի ղեկավար

2013թ. հուլիս - օգոստոս ՝ «Քաունթերփարթ ինտերնեշնլ» միջազգային հասարակական կազմակերպության ադմինիստրատիվ հարցերով տնօրեն

2013թ. դեկտեմբեր - 2015թ. մարտ՝ «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության, « Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում» ծրագրի տեղական տնտեսական զարգացման ծրագրի համակարգող

2015թ. մարտից ՝ «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» միջազգային հասարակական կազմակերպության «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագրի ղեկավար

Ամուսնացած է, ունի երեք զավակ: