
Ծնվել է 1949թ. հունվարի 1-ին Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում:
1957-1966թթ. ուսանել է Բադարայի միջնակարգ դպրոցում:
1966թ. սեպտեմբեր -1967թ. օգոստոս սովորել է Երևանի թիվ 1 տեխնիկական ուսումնարանում՝ երրորդ կարգի էլեկտրաեռակցողի որակավորմամբ:
1968թ. զորակոչվել է խորհրդային բանակ:
1970թ. օգոստոս ՝ Երևանի «Երարդշին» տրեստի փականագործ, այնուհետև՝ վարորդ
1973-1978թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում և ստացել պատմաբանի, պատմության և հասարակագիտության ուսուցչի որակավորում: Միաժամանակ աշխատել է Երևանի 26 կոմիսարների շրջանի սանմաքրման մասնագիտացված ավտոտնտեսության վարորդ:
1977թ. Մագադան քաղաքում ղեկավարել է պատմության ֆակուլտետի «Անի» ուսանողական շինարարական ջոկատը:
1978թ. սեպտեմբեր՝ կոմունիստական կուսակցության Ասկերանի շրջկոմի գաղափարախոսական բաժնի հրահանգիչ
1986թ. հուլիս՝ քաղլուսկաբինետի վարիչ
Մասնակցել է Արցախյան շարժմանը 1987թ.-ից, եղել է շրջխորհրդի նախագահի պաշտպանության հարցերով տեղակալ, պաշտպանության շրջանի շտաբի անդամ, մասնակցել է մի շարք մարտական գործողությունների:
1989թ. ընտրվել է ԼՂ Ազգային խորհրդի անդամ:
1990թ. մայիս՝ Հայկական ԽՍՀ ԳԽ պատգամավոր: Նույն տարում ընտրվել է ՀՀ ԳԽ պաշտպանության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
1993թ.՝ Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովի անդամ
1995թ. ապրիլի 30 -ին Ասկերանի թիվ 14 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ երկրորդ գումարման ԳԽ պատգամավոր, եղել է ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
1996-1998թթ.` նույն հանձնաժողովի նախագահ
2001թ.՝ Արցախի ժողովրդավարական միության հասարակական-քաղաքական կազմակերպության Ասկերանի շրջանի լիազոր ներկայացուցիչ
2005-2008 թթ.` Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ
2008-2010թթ.` «Բազալտ» ՍՊԸ տնօրեն
2010-2012թթ.` Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ
2012-2014թթ.` ԱԺԿ Ասկերանի շրջխորհրդի նախագահ
ԱԺԿ անդամ է:
Արցախի պատգամավորների ասոցիացիայի անդամ է:
Ամուսնացած է, ունի չորս զավակ:
Պարգևատրվել է ԽՍՀՄ «Զինվորական երախտագիտություն» մեդալով, «Մայրական երախտագիտություն», «Հայրենյաց պաշտպան» գերատեսչական մեդալներով, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (ԱՀ նախագահի թիվ 14-Ա հրամանագիր,16.02.2018թ.), «Մխիթար Գոշ» (ԼՂՀ նախագահի թիվ 255 հրամանագիր 01.09.2001թ.), «Վաչագան Բարեպաշտ» մեդալներով (ԼՂՀ նախագահի թիվ 200-Ա հրամանագիր 30.08.2016թ.):