
Ծնվել է 1951թ. մայիսի 9-ին Ստեփանակերտ քաղաքում:
1958-1969թթ. սովորել է Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցում: Ավարտել է գերազանցությամբ:
1969-1974թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում:
1974թ.՝ Ստեփանակերտի նորաստեղծ մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկական անալիզի ամբիոնի դասախոս
1976թ. ՝ նույն ինստիտուտի ֆիզիկայի ամբիոնի դասախոս
1977-1980թթ. սովորել է ասպիրանտուրայում:
1983թ. պաշտպանել է դիսերտացիա Հայաստանի ԳԱ ռադիոֆիզիկայի ինստիտուտում և ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի կոչում: Այնուհետև շարունակել է գործունեությունը Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում (ՍՄԻ):
1983 թ.՝ ՍՄԻ ֆիզիկայի ամբիոնի ավագ դասախոս
1987թ.՝ ՍՄԻ ֆիզիկայի ամբիոնի դոցենտ:
1988-1990թթ.՝ ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող
1990թ.՝ Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքի ֆիզիկայի ամբիոնի դոցենտ
1996թ. հունվար՝ ԱրՊՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ
1998թ. ընտրվել է Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի խորհրդական:
1998թ. դեկտեմբեր՝ ԼՂՀ երկրորդ գումարման ԱԺ լրացուցիչ ընտրությունների արդյունքում Մարտունու թիվ 21 ընտրատարածքից ընտրվել է խորհրդարանի պատգամավոր:
2000թ. փետրվարի 25-ից ՝ ԱրՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան, ԱրՊՀ ռեկտորատի անդամ
2005թ.՝ ֆիզիկայի ամբիոնի վարիչ
2009թ. նոյեմբեր ՝ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան
2014թ. նոյեմբեր ՝ ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր
Շուրջ քառասուն գիտական աշխատանքների հեղինակ է:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: