
Ծնվել է 1957թ. մայիսի 28-ին Ստեփանակերտ քաղաքում:
1964-1974թթ. սովորել է Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցում:
1974-1978թթ. սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում:
1978թ. կազմակերպել է ԼՂԻՄ քաղպաշտպանության դասընթացներ, միաժամանակ համատեղության կարգով պատմություն, փիլիսոփայություն և հասարակագիտություն է դասավանդել Ստեփանակերտի բժշկական ուսումնարանում:
1979-1980թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1980-1982թթ.՝ Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ
1982-1986թթ. ՝ նույն դպրոցի դաստիարակչական աշխատանքների գծով ուսմասվար
1986-1988թթ.՝ դպրոցի ուսմասվար
1988-1995թթ.՝ դպրոցի տնօրեն
1995թ. ապրիլի 30 -ին մեծամասնական ընտրակարգով Ստեփանակերտի թիվ 4 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 2-րդ գումարման ԳԽ պատգամավոր: Եղել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, այնուհետև՝ փոխնախագահ և նախագահ:
2002-2008 թթ. աշխատել է ԱԱԾ մարմիններում:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: