Սարգսյան-Արսենտևա Լիդիա Իոսիֆի
Սարգսյան-Արսենտևա Լիդիա Իոսիֆի
Ծննդյան թիվ. 21.11.1936

Ծնվել է 1936թնոյեմբերի 21-ին Ռոստովի շրջանի Նիկոլայեվկա գյուղում:

1944թ.  սովորել է Տագանրոգ քաղաքի միջնակարգ դպրոցում:

1952թ ուսումը շարունակել է Երևանի Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում:  

1954-1959թթ. սովորել է Երևանի զոոանասնաբուժական ինստիտուտի անասնաբուժության բաժնում:

1964-1971 թթ.՝ քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի, ապա՝ արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների գծով կազմակերպիչ

1966-1971թթ. սովորել է Տիրասպոլի Շևչենկոյի անվան պետական մանկավարժական ինստիտուտում՝ կենսաբանության և քիմիայի ուսուցչի որակավորմամբ:

1971թ.՝  Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի պիոներական ջոկատավար

1976թ.՝ Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի տնօրենի՝ ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ

1978թ.՝ նույն դպրոցի ուսմասվար, այնուհետև` կենսաբանության ուսուցչուհի

1984թ. ստացել է ավագ ուսուցչի որակավորում:

Եղել է Արցախյան ազատագրական շարժման տարիներին ստեղծված ռուս-հայկական բարեկամության միության նախագահ: Եղել է ԼՂ նախկին ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման պատգամավոր:

1995թապրիլի 30-ին  մեծամասնական ընտրակարգով Ստեփանակերտի թիվ 12 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ երկրորդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:

1995 -1998թթ.՝ ԼՂՀ ԳԽ Պաշտպանության, անվտանգության, պետական շինարարության, իրավունքի և օրինականության մշտական հանձնաժողովի նախագահ

1998թ.-ից  ընտանիքով տեղափոխվել է  Տիրասպոլ:

Կյանքից հեռացել է 2016թ. փետրվարի 28-ին Տիրասպոլում:

Ունի երեք զավակ:

Հետմահու պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով (ԱՀ նախագահի թիվ 13-Ա հրամանագիր, 16.02.2018թ.):