
Ծնվել է 1951թ. մարտի 8-ին Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում:
Ավարտել է հայրենի գյուղի ութամյա դպրոցը:
1966-1970թթ. ուսանել է Շուշիի մանկավարժական ուսումնարանում:
1970-1972թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1974-1977թթ.՝ Խնածախ գյուղի դպրոցի ուսուցիչ
1974-1979թթ. ուսանել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում:
1977-1979թթ.՝ ԼՂ կոմերիտմիության մարզային կոմիտեի հրահանգիչ
1979-1981թթ.՝ Կոմունիստական կուսակցության Ստեփանակերտի քաղաքային կոմիտեի հրահանգիչ, «Կարմիր դրոշ» թերթի խմբագրության գրական աշխատող
1981-1992թթ.՝ Ստեփանակերտի թիվ 1 ԲՇԳ-ի մանկավարժ-կազմակերպիչ
1992-1995թթ.՝ «Արցախմամուլ» գործակալության պետ
1995թ. ապրիլի 30-ին Ստեփանակերտի թիվ 7 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ԼՂՀ 2-րդ գումարման ԳԽ պատգամավոր:
1995թ. հունիս - 1996թ. մարտ՝ ԼՂՀ խորհրդարանի նախագահի տեղակալ, արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի հանձնաժողովի անդամ
1998-2000 թթ. ծառայել է ԼՂՀ ՊԲ-ում:
2001-2003 թթ.՝ Արտակարգ իրավիճակների վարչության ուսումնամեթոդական բաժնի պետ
2003-2006թթ.՝ Ժողովրդավարական Արցախ միություն (ԺԱՄ) հասարակական-քաղաքական կազմակերպության Ստեփանակերտի քաղաքային լիազոր ներկայացուցիչ
2005թ.-ից՝ Արցախի ազատամարտիկների միության անդամ
2006-2008թթ.` «Ճանշինվերանորոգում» ՓԲ ընկերության աշխատանքի պահպանման և անվտանգության տեխնիկայի ինժեներ, ԼՂՀ պետհիմնարկների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների «Համերաշխություն» ճյուղային հանրապետական միության նախագահ
2008-2014թթ.՝ Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանի տնօրեն
Կյանքից հեռացել է 2016թ. հուլիսի 7-ին:
Ունի երեք զավակ:
Պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 100-Ա հրամանագիր, 30.08.2008թ.):