Գաբրիելյան Էմմա Պավելի
Գաբրիելյան Էմմա Պավելի
Ծննդյան թիվ. 10.08.1946

Ծնվել է 1946թ. օգոստոսի 10-ին Ստեփանակերտ քաղաքում:

Սկզբնական կրթությունը ստացել է Չափարի միջնակարգ դպրոցում:

1958-1963թթ.  ուսանել է Ստեփանակերտ քաղաքի թիվ 1 դպրոցում:

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:

Աշխատել է կոմերիտմիության քաղաքային և մարզային կոմիտեներում:

1972-1977թթ.՝ Ստեփանակերտ քաղաքի թիվ 7 և թիվ 9 միջնակարգ դպրոցների ուսուցչուհի և ուսմասվար

1977թ. ընտրվել է ԼՂ լուսավորության մարզային տան (ուսուցիչների տուն) վարչության նախագահ և տնօրեն:

1980թ. ընտրվել է պետական հիմնարկների արհմիության քաղաքային կոմիտեի նախագահ: Եղել է մարզի «Մոր և մանկան պաշտպանության» հանձնաժողովի նախագահ:

Եղել է չորս գումարումների քաղաքային խորհրդի պատգամավոր:

1985թ.  ընտրվել է քաղխորհրդի պատգամավոր, ապա՝ գործկոմի պատասխանատու քարտուղար:

Եղել է քաղաքի կանանց խորհրդի նախագահ:

1995թ. ապրիլի 30-ին  Ստեփանակերտի թիվ 1 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 2-րդ գումարման ԳԽ պատգամավոր: Ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ, եղել է ՀՀ և ԼՂՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ:

2000-2007թթ.՝ ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ

Ամուսնացած է, ունի երեք դուստր:  

Պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 56-Ա հրամանագիր, 30.08.2011թ.), «Մխիթար Գոշ» մեդալով (ԱՀ նախագահի թիվ 97-Ա հրամանագիր, 28.08.2019թ.):