
Ծնվել է 1955թ. մայիսի 1-ին Ասկերանի շրջանի Շոշ գյուղում:
1962-1967 թթ. սովորել է Շոշի միջնակարգ դպրոցում:
1967 -1972 թթ. ուսումը շարունակել է Ստեփանակերտի ֆիզմաթ թեքումով գիշերօթիկ դպրոցում:
1967-1976 թթ. սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետում:
1976-1978թթ.՝ Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ
1978-1979թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1980-1991թթ. աշխատել է կոմերիտական և կուսակցական մարմիններում:
1989-1993թթ. հեռակա կարգով սովորել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի «Ֆինանսներ և վարկ» ֆակուլտետում՝ տնտեսագետի որակավորմամբ:
1992-1994թթ.՝ ԼՂՀ նախարարների խորհրդի ֆինանսավարկային բաժնի վարիչ
1994թ. դեկտեմբեր՝ ԼՂՀ կենտրոնական բանկի նախագահ
1995-1997թթ.՝ ԼՂՀ հարկային տեսչության գլխավոր հարկային տեսուչ
1997թ. նոյեմբերի 23-ին ԼՂՀ 2-րդ գումարման Ազգային ժողովի լրացուցիչ ընտրությունների արդյունքում Ստեփանակերտի թիվ 5 ընտրատարածքից ընտրվել է խորհրդարանի պատգամավոր:
1997-2000թթ.՝ Աժ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի անդամ
1998-1999թթ. ՝ ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամի նախագահ
1999-2000թթ.՝ «Յուպիտեր» ՓԲԸ տնօրենի տեղակալ
2000-2005թթ.՝ Արցախի պետական համալսարանի դասախոս
2006-2013թթ.՝ ԱրՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ
2013 - 2018թթ. ՝ ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ
2018թ. հոկտեմբերի 11-ին նշանակվել է ԱՀ նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետ:
Ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան և դոցենտի կոչում:
Ավելի քան տասը գիտական աշխատությունների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 89-Ա հրամանագիր, 13.11.2009թ.):