Ղարիբյան Կարեն Բենիկի
Ղարիբյան Կարեն Բենիկի
Ծննդյան թիվ. 31.08.1966

Ծնվել է 1966թ. օգոստոսի 31-ին Մարտունու շրջանի Գիշի գյուղում:

1973-1983թթ. սովորել է Գիշու միջնակարգ դպրոցում:

1983թ.  ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը:

1985-1987թթ.  ծառայել է խորհրդային բանակում:

1987-1990թթ. ուսումը շարունակել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում և ստացել պատմության ուսուցչի որակավորում:

1990 - 1992թթ. հունվար՝  Ստեփանակերտի արտադրական կոմբինատի իրավախորհրդատու

1992թ. հունվար - 1992թ. սեպտեմբեր՝  Ստեփանակերտի բնակչության կենցաղսպասարկման կոմբինատին կից «Անի» կոոպերատիվի անդամ

1992թ. սեպտեմբեր - 1993թ. ապրիլ՝  Շուշիի շրջանի վարչակազմի իրավախորհրդատու

1993թ. մարտ - 1994թ. սեպտեմբեր   ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակի շարքերում:

1994թ. հոկտեմբեր - 1995 թ. հուլիս՝ Շուշիի շրջանի վարչակազմի իրավախորհրդատու

1995թ. ապրիլի 30-ին Գիշու թիվ 23 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 2-րդ գումարման ԳԽ պատգամավոր:

1996-1997թթ.՝ ԼՂՀ ԱԺ նախագահի օգնական

1998թ. տեղափոխվել է Մոսկվա:

1998-2004թթ.՝ «Տոսպրա» ՓԲԸ փոխտնօրեն

2004թ.-ից՝ անհատ ձեռներեց

Անկուսակցական է :

Ամուսնացած է, ունի երկու զավակ: