
Ծնվել է 1963թ. օգոստոսի 15-ին Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում:
1970-1980թթ. սովորել է Հաթերքի միջնակարգ դպրոցում:
1980թ. սեպտեմբեր՝ Հաթերքի «Նոր Կյանք» խորհտնտեսության բանվոր
1981-1983թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո շարունակել է աշխատանքը վերոնշյալ խորհտնտեսությունում:
1984- 1989թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետի առկա բաժինը:
1989թ . ապրիլ՝ Հաթերքի Միկոյանի անվան խորհտնտեսության ինժեներ-հիդրոտեխնիկ: Նույն թվականին ընդունվել է Մերձավանի ԽԳՊ գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան:
1990թ. կամավորագրվել է Հաթերքի պաշտպանության ջոկատում և մասնակցել հարևան Զագլիկ, Զարդախաչ ու Չափար գյուղերի պաշտպանությանը:
1992թ.՝ Մերձավանի գիտահետազոտական ինստիտուտի լաբորանտ
1993թ. ծառայության է անցել ԼՂՀ ՊԲ 5-րդ ՊՇ 2-րդ գումարտակում։ Մասնակցել է Օմարի պաշտպանությանն ու Մարտակերտի շրջանի մի շարք գյուղերի ազատագրմանը:
1994թ . հունվար՝ ՀՀ ՊՆ 5-րդ բրիգադի հրետանավոր: Ակտիվ մասնակցություն է ունեցել Հակոբ Կամարի, Տոնաշեն, Մատաղիս ու Թալիշ գյուղերի ազատագրմանը:
1995թ. ապրիլի 30-ին Հաթերքի թիվ 31 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 2-րդ գումարման ԳԽ պատգամավոր:
1995-2000թթ.` ԳԽ գյուղատնտեսության և բնապահպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահ
2004թ.` Հաթերքի գյուղական համայնքի ղեկավարի պաշտոնակատար
2004 - 2007թթ. ` Հաթերքի գյուղական համայնքի ղեկավար
2012 - 2014 թթ.` Մաղավուզի քարածխի հանքի պահեստապետ
2014թ. փետրվարից՝ Մարտակերտի շրջվարչակազմի ԳՀՀ բաժնի գլխավոր մասնագետ
2016թ. ապրիլ մասնակցել է ԼՂՀ հյուսիսարևելյան շրջանի պաշտպանությանը:
Ամուսնացած է, ունի չորս զավակ:
Պարգևատրվել է «Արիության համար» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 17 հրամանագիր 07.05.2007թ.), «Անդրանիկ Օզանյան» մեդալով (ՀՀ Պաշտպանության նախարարի թիվ 517 հրամանագիր 04.05.2007թ.):